Քլինթոնին, հավանական է, ծառայողական գրագրության գործով մեղադրանք չի առաջադրվի
2016-07-04 23:31:00

ԱՄՆ իշխանությունները, հավանական է, «էլեկտրոնային փոստի գործով» մեղադրանք չեն առաջադրի երկրի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Քլինթոնը 2009-2013 թվականներին լինելով ԱՄՆ պետքարտուղար, ծառայողական ու անձնական գրագրություն իրականացրել է անձնական էլեկտրոնային փոստի միջոցով: Դրա համար նրան մեղադրել են տեղեկատվությունը թաքցնելու, պետական գաղտնիքները խոցելի դարձնելու եւ օտարերկրյա հաքերների կողմից այդ տեղեկությունների հնարավոր արտահոսքի մեջ: ՀԴԲ-ն դեռեւս չի որոշել Քլինթոնի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը եւ դեռեւս նախաքննություն է իրականացնում:

«Ամենայն հավանականությամբ, առաջիկա երկու շաբաթներին հայտարարություն կարվի, որ մեղադրանք չի առաջադրվում»,-հաղորդում է հեռուստաալիքը:

Նշվում է, որ «հետաքննությունը, հավանական է, մոտենում է ավարտին»:

news.am

Այս նյութը դիտել են - 1268 անգամ