I՞նչ կարող է տալ Ֆրանցիսկոս պապը «Ալյանս» կուսակցության ղեկավարին...
2016-07-05 13:51:00
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հանդիպելու առիթ և անհրաժեշտություն չի ունեցել: Սա իր անձնական խոստովանությունն է: Այսինքն՝ մարդը դրա կարիքը չունի, նա հանդիպում է միայն այնպիսի դեմքերի հետ, որոնք իր կյանքում ինչ-որ բան կփոխեն և կամ եթե հանդիպման համար որևէ դրդապատճառ է լինում: Իսկ Հռոմի պապը, պարզվում է, այդպիսիների թվում չէ:

Իսկապես որ, ի՞նչ կարող է տալ Ֆրանցիսկոս պապը «Ալյանս» կուսակցության ղեկավարին: Ոչ մի բան: Այսինքն՝ այն, ինչ պապը տալիս է աշխարհի միլիոնավոր մարդկանց, Ուրիխանյանին պետք չէ, որովհետև վերջինս արդեն ունի կարծրացած համոզմունք նման իրավիճակների համար: «Յուրաքանչյուրիս կյանքում կա արդեն հաստատված կացութաձև: Այն կարող է կատարելագործվել ինչ-որ էպիզոդների պարագայում: Բայց մեզանից է կախված՝ ինչ կյանքով ենք մենք ապրում և ապրելու»,- փիլիսոփայում է Ուրիխանյանը՝ խորապես համոզված, որ աշխարհի կենտրոնն ինքն է և ամեն ինչ կախված է բացառապես իրենից:

Եթե այս խոսքերի հեղինակը մեկ ուրիշը լիներ, դեռ կարելի էր վիճարկել: Սակայն այս դեպքում վեճն անպտուղ է: Այն կաթուցաձևը, որը պատգամավորի կյանքի հիմնաքարն է, հղկված ու տաշված է այլ արժեքների ներգործությամբ: Դրանց մեջ հոգևորն ու բարոյականը մասնակցություն չունեն: Ու Հռոմի պապն էլ, որ տեղով կրակ դառնա, չի կարող դարձի բերել Ուրիխանյան մոլորյալին: Այս իմաստով Ֆրանցիսկոսը նույնպես լիովին իրավունք ունի ասելու, որ հանդիպման համար ինքն էլ անհրաժեշտություն չի տեսել:
shame.am
Այս նյութը դիտել են - 1864 անգամ