Հենց Պուտինն ասի ու Սերժ Սարգսյանը «դաբրոն» տա...
2016-07-05 09:07:00

Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ նրա այցը մասնավոր է, եկել է իր հայրենի Մալիշկա` հարազատներին տեսության, որովհետեւ հուլիսի 16-ին ԱՄՆ է մեկնելու` վիրահատվելու, ուր եւ գտնվում էր վերջին 5-6 ամիսներին: «Եկել է սեր ստանա, սեր փոխանցի հարազատներին»,- ասացին:

Ի դեպ, նրան մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Աբրահամյանն այս կամ այն կերպ ներգրավված կլինի ԱԺ ընտրություններում` ի վերջո մեկ տանիքի տակ հավաքելով Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը», Օսկանյանի «Համախմբումը», Արամ Սարգսյանի Դեմկուսը, Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն. «Դրա համար է Ստեփան Կարենիչը ոտքը կախ գցել, որ հասկանա, թե ինչ է անելու, չնայած անելիքը ոչ թե Արայինն է, այլ Ռուսաստանը պետք է ասի`Արա, արա՛։

Ընդ որում, Արան պետք է ունենա նաեւ Սերժ Սարգսյանի «դաբրոն» նման ներքաղաքական զորաշարժի համար»:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 1303 անգամ