«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Դեպքը տեղի է ունեցել կառավարության անդամների կողմից ինչ-որ հարցի քննարկման ժամանակ:
Այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին դիմել է «արա»-ով, ինչին վերջինս շատ կոպիտ արձագանքել է եւ ասել, որ նա իրավունք չունի նման տոնով խոսել նախարարի հետ, պետք է հարգել դիմացինին:
Այսպիսով միջադեպն ավարտվել է, կողմերը համաձայնության են եկել եւ շարունակել քննարկումը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից պարզել, թե ի՞նչն էր նրան այդքան զայրացրել, որ վիճաբանության մեջ է մտել գործադիրի ղեկավարի հետ, ի պատասխան՝ նախարարն ասաց. «Նման բան չկա, սուտ տեղեկություններ են: Մենք վարչապետի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենք»: Ի դեպ, վեճի մասին տեղեկությունը հերքում են նաեւ կառավարությունում:
Այս նյութը դիտել են - 1188 անգամ