Ուզում են հանել տեսախցիկները
2016-07-05 21:50:00

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել:

Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Հիշեցնենք, որ ԸՕ այդ փոփոխություններն ԱԺ-ում ներկայացնելիս Դավիթ Հարությունյանն անընդհատ կրկնում էր, որ այդ փոփոխությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բավարար չեն:

Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխոււթյունը, մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով»:

Այս նյութը դիտել են - 1125 անգամ