ԱՄՆ-ը քննադատում է Արևելյան Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին հարյուրավոր տներ կառուցելու Իսրայելի ծրագրերը
2016-07-06 14:36:00

ԱՄՆ իշխանությւոնները քննադատել են Հորդանան գետի Արևմտյան ափին օկուպացված տարածքներում և Արևելյան Երուսաղեմում արդեն գոյություն ունեցող հրեական բնակավայրերում հարյուրավոր նոր տներ կառուցելու Իսրայելի ծրագրերը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիիչ Ջոն Քիրբին այդ ծրագրերն անվանել է «վերջին քայլ հողերի զավթման համակարգված գործընթացում»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ ծրագիրը երեքշաբթի հաստատել է: The Associated Press-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնում էր, որ նոր ծրագիրը ենթադրում է 560 տան կառուցում Մաալե-Ադումիմ բնակավայրում՝ Երուսաղեմից դուրս, և մոտ 200 տան՝ հենց քաղաքում:

Ծրագրվում է նաև ավելի քան 600 նոր տուն կառուցել Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասում:

Այդ ծրագրերը քննադատել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Պան Գի Մունը. «Դա բարձրացնում է Իսրայելի երկարաժամկետ մտադրությունների հարցը, որոնք բարդացված են իսրայելցի որոշ նախարարների կրկնվող հայտարարություններով, որոնք Արևմտյան ափի բռնակցման կոչ են անում»:

Խաղաղ գործընթացի Մերձավորարևելյան քառյակը ևս վերջերս քննադատել է Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը: 

Այս նյութը դիտել են - 1333 անգամ