Բանակը մանկատուն չի կամ ծերանոց , որ բարեգործություն արվի...2016-07-06 11:32:00
Ես հրաժարվում եմ մասնակցել որևիցե բարեգործական նախաձեռնության, որը նվիրված կլինի բանակին և դրա համար ունեմ ադեկվատ պատճառներ: Նախ ես ունեմ հարուստ երկիր , որն ունի բնական հանքային ջրեր , որն ունի հոսանք, ոսկու և մոլիբդենի հանքեր:
Ես վճարում եմ հարկեր, գրեթե ամեն օր ինչ-որ բաների համար տուգանվում եմ և դրանք ես վճարում եմ իմ ընտանիքի կողմից հասանելիքը, որ պետքա հասնի հայ զինվորին, իսկ թե ինչի չի հասնում այ էդ ուրիշ հարցա : Եթե մեր երկրում չլիներ «էլիտա» կոչված վերնախավը, ովքեր ունեն միլիարդներ ու բոլորս լինեինք նույն կարգավիճակում , ես վերջին կոշիկս էլ կտայի : Իսկ էն մարդիկ , ովքեր փորձում են բանակին բարեգործություններ անել , ասեմ ՝ բանակը մանկատուն չի կամ ծերանոց , որ բարեգործություն արվի :
Ավելի ճիշտ կլինի էդ բոլոր մարդկանց համախմբել , ասենք գնալ մանումենտի մենակ տան պատերի աբլիցովկեն պոկել ծախել , վստահ եմ ՝ ավելի մեծ գումար կհավաքվի : Իսկ եթե մարդ կա , որ իր անձնական ընտանեկան բյուջեից ուզումա օգնի , ես իրա ցավը տանեմ , բայց ես չունեմ փող . մի քիչ խորը մտածեք կհասկանաք ինչ եմ ասում ...
Էդ Թումանյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 2108 անգամ