Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը նախարարության դահլիճում անցկացրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի կազմակերպչական հարցեր:
Նախարարի տեղակալը հանձնարարեց Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությանը լինել մրցույթի եզրափակիչ խաղերի անցկացման վայրում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, տեղում ծանոթանալ մարզադաշտի պայմաններին և գույքագրել առկա մարզագույքը՝ մրցումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
Խորհրդակցության մասնակիցներն ամփոփել են նաև «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նախնական փուլերը, որին մասնակցել է 2061 ընտանիք՝ 6183 մասնակցով:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը անցկացվելու է 2016 թվականի հուլիսի 18-ից 23-ը, որին մասնակցելու են Երևան քաղաքը, ՀՀ մարզերը և ԼՂՀ-ն ներկայացնող ընտանիքները՝ 4 տարիքային խմբերում, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անդամից բաղկացած ընտանիքները (հայրը կամ մայրը անվասայլակով):
Այս նյութը դիտել են - 1384 անգամ