Հայրենիք չունենալով Մանթաշյանցն արարում էր, իսկ մենք որ հիմա հայրենիք ունենք, մեր հողի վրա ոչինչ չենք կարողանում ստեղծել..
2016-07-06 12:58:00
Մի տասը տարի առաջ Աբովյան փողոցում կարգին, ներկայանալի, բրենդային խանութներ կային:
Այսօր այդ բոլոր խանութները վերածվել են ,,քրջի բազարի,,:
Թուրքական հագուստեղենն ու կոշկեղենը թափած է՝ ռեզինա-կապրոնային սուր ,,բուրմունքով,,:
Մի խանութում աշխատողին հարցրի.
- Ներեցեք, ի՞նչ եք վաճառում, ո՞րտեղի ապրանք է:
- Մերն է՝ թուրքական ապրանք ա,-անվրդով պատասխանեց ջահել աղջիկը:
Ապշեցի.
- Ո՞նց, մենք ու թուրքերը նո՞ւյնն ենք:
- Դե հա էլի, մեր սաղ ժողովուրդն ընդեյա, իրանք էլ են կարում-աշխատում, չէ՞,- պատասխանեց աղջիկը:
Դուրս փախա, մի քիչ ներքեւ իջա ու նայեցի Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին ու մտածում եմ՝ ախր, էս մարդը ողջ կյանքում աշխատել ու ստեղծել է, որ հայրենիք ունենանք ու իր արձանն էլ հիմա կանգնած է թուրքական ապրանքներով լեցուն խանութների շարքում:
Հայրենիք չունենալով Մանթաշյանցն արարում էր, իսկ մենք որ հիմա հայրենիք ունենք, մեր հողի վրա ոչինչ չենք կարողանում ստեղծել..

Կիմա Եղիազարյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 1773 անգամ