Օբաման պատրաստ է ակտիվացնել ջանքերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ
2016-07-06 22:53:00

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել է այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Նախագահ Օբաման այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հունիսի 20-ին կայացած Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերը՝ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար», – նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

slaq.am

Այս նյութը դիտել են - 2007 անգամ