«ՉԻ». Արա Աբրահամյանը երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած մտել է ԿԳՆ. Ի՞նչ էր կորցրել այնտեղ
2016-07-08 21:45:00

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այցելել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Թե ինչ է կորցրել ռուսաստանաբնակ գործարարը Հայաստանի ԿԳ նախարարությունում՝ դժվար է ասել, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ առավոտյան նա նախարարություն է մտել երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած:

Մեզ չհաջողվեց ԿԳ նախարարությունից պարզաբանում ստանալ այս առնչությամբ, սակայն մի բան պարզ էր, Հայաստանը «դեմոկրատիկ, ազատ, անկախ պետություն» դարձնելու հակում ունեցող մեր հայրենակիցը Կառավարության 3-րդ շենքում գտնվողն բոլոր գերատեսչություններից գերադասել էր ԿԳ նախարարությունը»:

Այս նյութը դիտել են - 1494 անգամ