Ռուսաստանի «Մեդիա-Մենեջեր 2016» պրոֆեսիոնալ մրցանակի հաղթողն արդեն երկրորդ անգամ դարձավ Արթուր Ջանիբեկյանը
2016-07-08 22:34:00
«Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների և ТНТ հեռուստալիքի ենթահոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանն արդեն երկրորդ անգամ դարձավ Ռուսաստանի «Մեդիա-Մենեջեր 2016» պրոֆեսիոնալ մրցանակի հաղթողը:

Ոսկե արձանիկը նրան տրվել է «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար:

Արթուր Ջանիբեկյանը Comedy Club հանրաճանաչ հումորիստական շոուի հիմնադիրներից մեկն է և ստեղծողը Comedy Club, Comedy Woman, Сomedy Баттл, Stand Up!, «Однажды в России», «ТАНЦЫ», «Где логика? », сериалов «Интерны», «Универ», «Наша Russia», «Бородач» և բազմաթիվ այլ շոուների թողարկող Comedy Club Production ընկերության:

Արթուր Ջանիբեկյանը նախորդ մրցանակը ստացել է 2012 թվականին և պարգևատրվել հատուկ անվանակարգում բրենդների և հեռուստատեսային արտադրանքների ստեղծման մեջ, ինչպես նաև հեռուստատեսության և контент-продакшн-ի բնագավառի ամենամեծ գործարքում բացառիկ ավանդների համար:
mediamall.am
Այս նյութը դիտել են - 1487 անգամ