Կոլումբիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում հայերից զգուշանում են։
Որոշ ժամանակ առաջ փորձ կատարեցի այցելել Կոլումբիայի համալսարանի լաբարատորիաներից մեկը, որտեղ «Մանհեթեն» ծրագրի շրջանակներում ստեղծվել է ատոմային ռումբը։
Անվտանգության աշխատակցի հետ զրույցի բռնվեցինք, հարց ու փորձ արեց, թե ո՞վ եմ, արդյո՞ք ուսանող եմ և որտեղի՞ց եմ։
Ասացի, որ Հայաստանից եմ, չթողեց ներս։
Բայց ես իրան հասկանում եմ։ Ուղղակի վերջին ամգամ, որ էդտեղ հայ էր մտել, դա 1940 ականներն էին։ Հայկ Հովակիմյանի մտնել, դուրս գալուց հետո ատոմային ռումբի նախագծերը կորել էին, ԱՄՆ միակ ատոմային գերտերություն դառնալու հավակնությունն էլ հետը։
Էդքանից հետո, էլ ո՞վ մեզ՝ հայերիս ներս կթողնի։