Օբամա. Միացյալ Նահանգները միշտ կանգնած է դաշնակիցների կողքին...2016-07-09 01:12:00
Միացյալ Նահանգները միշտ կանգնած է դաշնակիցների կողքին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վարշավայում, որտեղ բացվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը. Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
«Որպես պայմանագրի անդամ-պետություններ, մենք ունենք պայմանագրի 5-րդ կետով նախատեսված պարտավորությունը եւ մենք երբեք չենք հրաժարվի մեր պարտականությունները կատարելուց: Սրանք սոսկ խոսքեր չեն այլ՝ գործեր»:
Անդրադառնալով գործերի՝ Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները ավելի քան 3 միլիարդով ավելացրել է Եվրոպայի պաշտպանության համար նախատեսված ռազմական ծախսերը եւ որոշել տարածաշրջանում հերթափոխի սկզբունքով մեկ ջոկատ տեղակայել: Մասնավորապես, ՆԱՏՕ-ն պատրաստվում է ուժեղացնել ներկայությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներն Օբամայի խոսքով պատրաստվում է առաջնորդել այդ գործընթացը:
«Մասնավորապես, Լեհաստանում հերթափոխով տեղակայվելու է 1,000 ամերիկյան զինվորականներից բաղկացած գումարտակ: Մեր զինվորները ուս ուսի ծառայելու են Լեհաստանի զինվորների հետ»:
Լեհաստանում է գտնվելու նաեւ նոր տեղակայվող ջոկատի հրամանատարական կենտրոնը:
Այս նյութը դիտել են - 1724 անգամ