Հակառակորդն անկանոն բնույթի կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
2016-07-09 01:16:00

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Այս նյութը դիտել են - 1556 անգամ