Հայ քաղաքագետների մտքի ճառագումներից մթագնում է բոլոր ժամանակների խոշորագույն իմաստունների թողած ժառանգությունը: Պալատական «ուղեղները» մի կողմից կանխատեսում են՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, և հիմնականում համոզմունք են հայտնում, որ կլինի: Վստահ գիտեն:
Մյուս կողմից էլ սրանք հայտարարում են, թե 2017-ին որ ուժերը կլինեն խորհրդարանում: Այս մասին էլ վստահ են խոսում: Հիմիկվանից:
Սրանք և իրենց տերերը այսօրվանից արդեն հանրության ուղեղը լվանալով են զբաղված և ասում են՝ հաշտվեք մտքի հետ, որ այս, այս, այս ուժերը հաստատ լինելու են ապագա խորհրդարանում: Այսինքն՝ պատերազմը` հե՛չ, կարևորը 2017-ի խորհրդարանում կոնկրետ ուժերին «պրախոդ» տալն է:
Լսում ես սրանց ու մտածում՝ լավ, հիմա Բաղրամյան 26-ում ձեռք բերելիք նոր զենք-զինամթերքի ցուցակն են կազմո՞ւմ, թե՞, հաճախորդ ուժերի համար գաղտնի մրցույթ են հայտարարել և զբաղված են վերջիններիս «հաղթեցնելու» հարցը գլուխ բերելու գործով: Դե, որ 2017-ին յուրայիններով լցնեն խորհրդարանը: Իսկ հնարավոր պատերազմը սրանց համար զրոյական նշանակություն ունի: Կլինի էլ, կավարտվի էլ: Դարձյալ զոհեր կունենանք ու տարածքային կորուստներ: Այս ամենը էական չէ: Գլխավորը 2017-ի «քաղաքական բազարն» է ու մանդատների «առևտուրը»:
Էսքան է՞լ անտերուդուս երկիր կլինի, որ մերն է:
Կիմա Եղիազարյան
Այս նյութը դիտել են - 1967 անգամ