«Ռեֆորմիստները» ՀՀԿ-ի բռելոկն է...2016-07-10 14:58:00
Այսօր պատգամավոր Վահան Բաբայանի աստեղային ժամն էր. կայացավ նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը: Եվ այստեղ հնչեցվեց այն, ինչի մասին վաղուց էր արդեն հայտնի. կուսակցությունը լինելու է պետականամետ, չի լինելու ընդդիմադիր: Որպես ասվածի հավելում Բաբայանը ներկաներին նաև տեղեկացրեց. «Մենք ռեալ պատրաստվելու ենք աջակցել հանրապետության նախագահին, կառավարությանը, և մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին»:
Սակայն նույնիսկ նման հստակեցումներից հետո էլ պարզ չդարձավ, թե ո՞րն է նոր կուսակցություն ստեղծելու իմաստը, եթե նա ոչնչով չի տարբերվում արդեն եղածներից: Մասնավորապես, Հանրապետական կուսակցության հետ «Ռեֆորմիաստներն» այնքան նմանություններ ունի, որ սրանք նույնիսկ իրենց նեղություն էլ չեն տվել նոր բան մտածել և որոշոել են, որ կուսակցության կարգախոսն է լինելու «Քեզ համար, Հայաստա´ն», այսինքն, բառ առ բառ կրկնել են Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը: Ստացվում է, որ նորերն այլ բան չեն, քան ՀՀԿ-ի փոքր տեսակը, մոտավորապես բռելոկի նման մի բան, որը իշխանությունները կարող են կախ տալ իրենց մեքենայի մեջ կամ կցել բանալիների խրցին:
shame.am
Այս նյութը դիտել են - 1125 անգամ