Hayeli.am-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլում հրապարակված լուրերի, նախկին պատգամավորները պատրաստվում էին ամուսնանալ:
Այսօր մեր թղթակցի հարցին, արդյոք իրականությանը համապատասխանում են այդ լուրերը, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Այո՛, մենք արդեն օրինականացրել ենք մեր հարաբերությունները, և շուտով միասին պատրաստվում ենք մեկնել Քուվեյթ»:
Այս նյութը դիտել են - 2442 անգամ