Խաշի սեզոնը Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում համարվում է բացված:
Այսօր արդեն բազմաթիվ ռեստորանների և պանդոկների ճաշացանակում մեծատառերով ավելացված է նաև ԽԱՇ-ը: Խոհարարներից ոմանք պնդում են,որ խաշն ուտում են այն ամիսներին ,որոնց անվան մեջ Ր տառ կա,ոմանք էլ,թե այն ամիսներին,որոնց անվան մեջ Ս տառ չկա: Իսկ իրականում,խաշ կարելի է ուտել այն ժամանակ,երբ ցանկություն կա:
Ասում են, թե խաշը հին ժամանակներում եղել է աքղքատների կերակուր: Հարուստները միսն են կերել,իսկ անասունի ոտքերն ու մնացորդները մնացել են աղքատներին: Աղքատներն էլ մնացորդները գիշերը եփել են,առավոտ կանուխ կերել,որ ոչ ոք չտեսնի: Ահա թե ,որտեղից է գալիս խաշի առավոտ կանուխ ուտելը: Հետագայում խաշը դարձավ ոչ միայն աղքատների,այլև բոլոր խոհանոցների պատվավոր ճաշատեսակ:
Խաշն անպայման մատուցվում է օղու, լավաշի, սխտորի, բողկի, կանաչու, թթու ծիծակի հետ, որոնք օգնում են, որ խաշի մեջ պարունակվող օրգանական միացությունները հեշտ տրոհվեն, ու խաշը հեշտ մարսվի:
Մեր տղամարդիկ սիրում են կրկնել,որ ԽԱՇ-ը չի սիրում երեք Կ ` Կին,Կոնյակ և Կենաց…
Բայց դե ԽԱՇ-ի մասին նյութը պատրաստեց և ձեր դատին հանձնեց Արմինե Մելքոնյանը…