Պետք է Սփյուռքից մասսայական` հարյուր հազարների հասնող ներգաղթ կազմակերպել...
2016-07-10 23:02:00

Հայաստանն այնպիսի դեմոգրաֆիական աղետի մեջ է, որ ունեցած ներքին մարդկային ռեսուրսներով հազիվ թե կարողանա հաղթահարել այն: 
Պետական վիճակագրական տվյալները, ցուցանիշները նույնպես չեն լռում այդ մասին: Բայց թե իրականում ինչ է մնացել այն 3.8 միլիոն ազգաբնակչությունից, որը կար անխակության առաջին տարիներին, նյարդերի հանգստության համար, հավանաբար ավելի լավ է չտիրապետենք այդ թվերին:

Իրականում չեմ ուզում խոսել արտագաղթի և դեմգորֆիական աղետի պատճառների մասին, քանի որ դրանց մասին շատ է խոսվել, և դրա մասին մեր երկրում գիտեն մեկ տարեկան երեխաներից մինչև զառամյալ ծերունիները:

Խոսենք դրա հետևանքների մասին: Նախ ժամանակակից աշխարհում մարդը համարվում է ամենամեծ ռեսուրսը` թե գիտության, և թե տնտեսության ճյուղերի զարգացման մեջ, ուստի եթե գնալով այդ ռեսուրսի հատկապես որակյալ հատվածը լքում է երկիրդ, ուրեմն դատապարտաված ենք սրանից ավելի վատ գիտություն և տնտեսություն ունենալուն: Երկրորդ մենք պատերազմով երկիր ենք, եթե նախկինում մեր դիրքերը պահում էր X թվով ժամկետային զինծառայող, ապա այսօր այդ դիրքերը պահում են X-10 զինվոր. կարծում եմ կարիք չկա բացատրելու թե սա ինչ լրջագույն խնդիր է, և նաև ինչի արդյունքում մենք ապրիլյան պատերազմում ունեցանք այդքան շատ զոհ:

Իրականում այս շարքը կարելի է շարունակել երկար:

Բայց մի սարսափելի բան էլ կա մեր դեմոգրաֆիական աճի ինդեքսը չի գերազանցում միջազգային չափորոշիչներով սահմանված նորման, իսկ այդ պարագայում մենք ներքին ռեսուրսներով, որքան էլ շատ փորձենք երեխաներ ունենալ, չենք կարողանա դեմոգրաֆիակական աղետից խուսափել, մեզ հարկավոր են լրացուցիչ ռեսուրսներ, այսինքն` օրինակ պետք է Սփյուռքից մասսայական` հարյուր հազարների հասնող ներգաղթ կազմակերպել, որպիսիսզի տասնամյակներ անց Հայաստանում հայեր ապրեն:

Կարեն Համբարձումյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 2627 անգամ