ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը խոշոր գումար է տանուլ տվել...
2016-07-11 00:26:00

Մեր տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը խոշոր գումար է տանուլ տվել: Արդարադատության գեներալ-մայոր Պողոսյանը  խոշոր չափերով խաղադրույքներ կատարելու հակումներ ունի: Այս անգամ այդ հակումները նրան ստիպել են մի կլորիկ գումարի խաղադրույք կատարել Եվրոպայի 2016 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլում իր նախընտրած ֆուտբոլային թիմի վրա, որը, սակայն, պարտվել է:

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել է Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթեր: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների:

Հրապարակումից հետո ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված օֆշորային հաշիվների հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Շվեյցարական բանկը օֆշորային հաշվի վերաբերյալ փաստաթուղթ է տրամադրել

Մամուլում տարածված օֆշորային ընկերությունների եւ շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանը իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։ Այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին։ Այսպես, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական LGT բանկում։

Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որեւէ հաշվեհամարի գոյություն:

Այս հայտարությանը հաջորդեց Պողոսյանի հրաժարականը:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1578 անգամ