Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել նաև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
«Տեղեկատվական այս բազաների ստեղծումը միտված է օգնելու քննիչներին՝ բարձրացնել քննության որակը, հնարավորինս արագ ստանալ քննության համար անհրաժեշտ տեղեկությունը, ինչն իր հերթին կնպաստի նախաքննության ժամկետների կրճատմանը»,- նշել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և հավելել՝ ապրել տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում և չօգտվել տեխնիկական այդ միջոցներից՝ նշանակում է ճահճանալ։
Մշակվող շտեմարանները հնարավորություն կտան համապարփակ տեղեկություն ստանալ վարույթներով ներգրավված անձանց վերաբերյալ։ Նորույթի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար սեղմեք այստեղ: այստեղ:
Այս նյութը դիտել են - 1194 անգամ