ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ Դեմոկրատական կուսակցությանը կհաջողվի հաղթանակ տանել 2017 թվականի նախգահական ընտրություններում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կարծում եմ, որ դեմոկրատ թեկնածուն կհաղթի: Ես մտածում եմ, որ կունենամ դեմոկրատ իրավահաջորդ, և ես ամբողջ ուժով արշավ կտանեմ դրա համար»,- ասել է Օբաման Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ:
Նա չի ասել, թե ում կաջակցի դեմոկրատական փրայմերիզում: Ներկա պահին դեմոկրատներն ունեն միայն երկու ռեյտինգային թեկնածուներ` նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը: Իսկ Հանրապետական կուսակցությունից նախագահական աթոռի հիմանական թեկնածուների թիվը տասից շատ է:
Այս նյութը դիտել են - 1851 անգամ