Քերին հուլիսի 14-ին այցելելու է Մոսկվա՝ տարբեր հարցեր քննարկելու
2016-07-12 00:20:00

Հուլիսի 14-ին Միացյալ Նահանգների պետական քարտուղար Ջոն Քերին այցելելու է Մոսկվա:

Այս մասին տեղեկացնում է galaxynewsflash.com կայքը:

Փոխանցվում է, որ Քերիի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:

Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվելու են Մինսկյան համաձայնագրերի ձեւաչափը, դրա կատարման ճանապարհային քարտեզը եւ բովանդակությունը:

Reuters-ի տեղեկություններով, օրակարգում լինելու է նաեւ Սիրիան եւ այլ հարցեր:

Այս նյութը դիտել են - 1822 անգամ