Հա, երեկ առավոտ Կոտայքի Մարմարիկ գյուղով գնացինք Ծաղկաձորի կողմերը, երեկոյան հետ դարձանք։ Չէ, Մարմարիկի գյուղապետին ծանոթ չեմ, բայց գյուղի խղճուկ տեսքից, քանդուքարափ, շունչը փչած ճանապարհից զգացի, որ խեղճ գյուղապետը անճար վիճակում է, թե չէ, հիմա նո՞ր էր գոնե այդ գյուղամիջյաn ճանապարհը կարգի գցել։
Դե, իհարկե, գյուղապետարանը բյուջե չունի, մարմարիկցիներն էլ ծերը ծերին հասցնող գյուղացի ժողովուրդ են, բայց մեկ է, գյուղապետը իրեն կրակը կգցեր, մի հովանավոր, ոնց էլ լիներ, կճարեր։ Ասացի հովանավոր, հիշեցի Էն Ծառուկյան Գագիկին:
Մարդը Կոտայքի համար խելքը իրենը չէ, իր կյանքը դրած ունի, Մարմարիկի մի ճանապարհն ի՞նչ է, որ չվերանորոգի, հաստատ Ծառուկյանն իր «էլիտար», ուտող-խմող մեծահարուստ ընկերներով Ծաղկաձորի կողմերը չի գնացել, թե չէ, թասիբի հարց էր, ո՞նց կարող է իրենց հարյուր հազարանոց ավտոմեքենաները տային ռիսկի բերան, դըխկ ու շըխկերով գնային, գային էդ ճանապարհով։ Բայց գուցե մի բան էլ կա, որ ես չգիտեմ, գուցե տեղ-տեղ մնացած սովետական ասֆալտի ճանապարհը պահպանվում է, որպես թանգարանային նմու՞շ։ Ի՞նչ ասեմ, շատ հնարավոր է։
Ամեն դեպքում, դառը ողջույններս Կոտայքի մարզպետարանին ու Մարմարիկի գյուղապետին։
Մելանյա Պետրոսյանցի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 2023 անգամ