«Տարածքային փոխզիջումներ չեն լինելու».Աշոտ Աղաբաբյան
2016-07-12 22:33:00

Վերջին օրերին մամուլում բազմաթիվ են հրապարակումներն առ այն, որ արցախյան հարցի լուծման համար տարածքային զիջումներն անխուսափելի են լինելու: Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ: ՎԵրջինիս պնդմամբ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տարածքային փոխզիջումներ չեն լինելու: Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը Կազանի փաստաթղթի շուրջ տվել է իր համաձայնությունը, որն իր մեջ ներառում է յոթ շրջանի հանձնում, պատգամավորը պատասխանեց.«Այդպիսի բան չկա: Նախագահը նման փաստաթուղթ չի ստորագրել»

ՀՀԿ խմբակցության պատգամավորը նկատեց, որ հասարակության շրջանում տարբեր կարծիքներ և ժամկետներ են հնչում՝ թշնամու կողմից նախապատրաստվող հարձակման մասին: «Չգիտեմ՝ ով է այդ «պանիկան» ժողովրդի մեջ առաջացնում,բայց պետք է ժողովրդին խնդրեմ,որ ամեն ինչի պատրաստ լինեն: Միանշանակ չենք կարող ասել՝ Ադրբեջանը, երբ կհարձակվի»,-ընդգծեց Աշոտ Աղաբաբյանը:

Լ. Միքաելյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1553 անգամ