«Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» մրցանակաբաշխությանը «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արեն Բաբլումյանը մրցանակի արժանացավ «Տարվա ուրոլոգ» անվանակարգում:
«Տղամարդու Առողջություն» ՀԿ նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Արեն Բաբլումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաճելի է գնահատված լինելը. «Օրինակ՝ պացինետներիցս մեկը բանաստեղծություն էր նվիրել ինձ: Հավատացեք, որ ցանկացած նվերից շատուշատ ավելի թանկ է…»։
Ա. Բաբլումյանն ընգծեց. «Բժշկի համար ամենակարևորն առողջ հիվանդ ունենալն է, քանի որ նա յուրաքանչյուր հիվանդի հետ հիվանդանում և առողջանում է»:
Այս նյութը դիտել են - 7589 անգամ