Գեներալ Մանվելին շնորհավորում են Ռուսաստանի Դաշնությունից...
2016-07-14 09:47:00

       

               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               

 ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ

                                     ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝              

                                          ՊԱՐՈՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

                                                                          Մեծարգո Զորավար

        Ի սրտե շնորհավորում  ենք  Ձեզ ծննդյան  60 -րդ տարեդարձի կապակցությամբ:

   Հայ ժողովրդի պատմության մեջ Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում , մեծ ավանդ ունեք  հայոց բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում :

Տարբեր ժամանակներում Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի :

 2016 թ.ապրիլին թշնամին  ևս մեկ անգամ իր դավադիր բնական  խաոնվացքի  համաձայն  փորձեց տիրանալ Արցախ աշխարհին,փորձեց իր անասնական բիրտ ուժով կոտրել հայ զինվորին և նրա ոգին  Հայ զինվորը ոչ թե կոտրվեց , այլ մարտնչեց հերոսաբար և  ինչպես միշտ տասը հարյուրի դեմ :

Այդ օրերին՝  Մեծարգո Զորավար , Դուք ի զեն ոտքի  կանգնացրեցիք  ողջ  բազմահազար եռասերունդ  երկրապահ կամավորական ընտանիքին,համալրելով պաշտպանության բանակի շարքերը,գերագույն հրամանատարի  գլխավորությամբ  ընդգրկվեցիք հայրենիքի սահմանների պաշտպանության գործին :

Դուք անձնական մեծ ներդրում ունեցաք ս.թ  ապրիլյան պատերազմում ,Արցախի  սահմանների պաշտպանման գործում , ոչ թե բոցաշունչ ճառերով, այլ Ձեր ներկայությամբ եվ  զենքի ուժով : Հպարտ  ենք որ Ձեր  հրամանատարության տակ, Ձեր օրինակով սերտում և ամրապնդում  ենք մեր ռազմահայրենասիրական ոգին :

 Մեկ անգամ ևս շնորհավորում  ենք  Ձեզ հոբելյանի առթիվ  մաղթում  քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին հետ միյասին  :

 ՌԴ  ԵԿՄ  «Պովոլժիյա» 

ՌԴ  Վոլգոգրադի  մարզի  Վոլժկի քաղաքի <<Արարատ>>

հայկական ազգամշակութային ինքնավար

միության նախագահ`                                                                                                 

 Հրաչյա Ներսիսյան

                                                          

Այս նյութը դիտել են - 1444 անգամ