Թերեզա Մեյը աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարին...
2016-07-14 11:37:00

Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվը, որը Եվրոպական Միության կազմում Միացյալ Թագավորության հետագա անդամակցության հարցով հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի եվրասկեպտիկ առաջնորդներից մեկն էր, ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Նոր կառավարության կազմում, որի ձևավորմամբ այժմ զբաղված է չորեքշաբթի վարչապետի պաշտոնը ստանձնած Թերեզա Մեյը, քաղաքական գործչին նոր պաշտոն չի առաջարկվել:

Գոուվը վերջին շաբաթների ընթացքում իսկական քաղաքական սենսացիա է արել, երբ իր թեկնածությունն առաջադրել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար: Այդ քայլը որպես քաղաքական դավաճանություն է գնահատվել Brexit-ի գործով Գոուվի գործընկեր, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ:

Նրան համարում էին վարչապետի հիմնական թեկնածու, սակայն Գոուվի թեկնածության առաջադրումից հետո որոշում կայացրեց լքել պայքարը։

Անձամբ Գոուվը, արդյունքում չի կարողացել դուրս գալ նախընտրական արշավի եզրափակիչ փուլ։ Իսկ Ջոնսոնը նոր կառավարության կազմում ստացավ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը:

Այս նյութը դիտել են - 1120 անգամ