ԶԼՄ-ներ. ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը Նիսում հարձակման համար...2016-07-14 22:20:00
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Նիսում հարձակման համար: Այդ մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին եւ նշելով, որ տեղեկությունը հաստատված չէ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի վրա մեծ արագությամբ բեռնատար էր հարձակվել: Դրանից հետո վարորդը սկսել էր կրակել մարդկանց վրա: Ի վերջո նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ են հայտնաբերվել: Վարորդի անձի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, 80 մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում է:
Այս նյութը դիտել են - 1303 անգամ