Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր տոնում էին Ֆրանսիայում ազգային տոներից մեկը՝ Բաստիլի գրավման օրը, և բեռնատարի վարորդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն։
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասնում է 80-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Նշվում է, որ զոհերի թվում կան երեխաներ, նրանց մեծ մասն արտասահմանցիներ են եղել։
Ականատեսները պատմել են, որ իրենց սկզբում թվացել է՝ բեռնատարի վարորդը վատ է զգում իրեն, բայց հետո հասկացել են, որ նա գիտակցաբար է մխրճվել մարդկանց մեջ։
«Նա կրակում էր, ակնհայտ էր, որ ցանկանում է հնարավորինս շատ մարդ սպանել»,- պատմել են ականատեսները։
Ահաբեկչին ոստիկանները ոչնչացրել են, պարզվել է, որ նա Թունիսի 31-ամյա բնակիչ է: Մեքենան լի է եղել զինտեխնիկայով։
Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված, մարդկանց հորդորում են առայժմ տներից դուրս չգալ։
Այս նյութը դիտել են - 955 անգամ