Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Նիսի ահաբեկչության կապակցությամբ:
Թվիթերում հրապարակված գրառման մեջ նշվում է. «Խորին ցավակցությունս եմ հայտնում Ֆրանսիային, հրեշավոր ահաբեկչության բոլոր վիրավորներին և զոհերի ընտանիքներին»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր տոնում էին Բաստիլի գրավման օրը: Բեռնատարի վարորդը, այնուհետև, կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Համաձայն վերջին տվյալների` կա 84 զոհ:
Այս նյութը դիտել են - 1051 անգամ