Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դրոշները կխոնարհվեն` ի հիշատակ Նիսում հուլիսի 14ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, նման որոշում է ընդունել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ և կատարվածն անվանել «բացարձակ դաժանության գործողություն»: «Մեր երկրին հարված է հասցվել նրա ազգային տոնի օրով: Գրում է 168.am-ը
Հանցագործության ահաբեկչական բնույթն ակնհայտ է», ասել է Օլանդը:
Նա հայտնել է երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարացնելու իր որոշման մասին: Օլանդի խոսքով` «Ֆրանսիան հայտնվել է իսլամական ահաբեկչության վտանգի ներքո»:
Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահը մայրաքաղաքում համապատասխան կառույցների հետ ունեցած խորհրդակցություններից հետո հուլիսի 15ին`օրվա երկրորդ կեսին կայցելի Նիս:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84ի: Եվս 18 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:
Այս նյութը դիտել են - 1211 անգամ