ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Նիսում տեղի ունեցած հարձակումը: «Մեր մտքերն ու աղոթքները զոհերի ընտանիքների ու հարազատների հետ են: Վիրավորներին շուտափույթ առողջություն ենք մաղթում: Մենք խստորեն դատապարտում ենք այդ սարսափելի ահաբեկչական գործողությունը: Ես իմ թիմին հանձնարարել եմ մշտական կապ պահպանել Ֆրանսիայի իշխանությունների հետ: Մենք մեր օգնությունն ենք առաջարկել այդ ողբերգության հետաքննության գործում»,- ասյ մասին ասված է ԱՄՆ նախագահի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի վրա մեծ արագությամբ բեռնատար էր հարձակվել: Դրանից հետո վարորդը սկսել էր կրակել մարդկանց վրա: Ի վերջո նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ են հայտնաբերվել: Վարորդի անձի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, 80 մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում է:
Այս նյութը դիտել են - 1146 անգամ