ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլնադին՝ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեծ թվով Ֆրանսիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
«Ցնցում է այն դաժանությունը և հանցագործության առանձնահատուկ ցինիզմը, որը տեղի ունեցավ Ձեր երկրի Ազգային տոնի օրը: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությանը խորթ է մարդկային բարոյականությունը՝ նրա զոհերն են անմեղ մարդիկ, այդ թվում նաև կանայք և երեխաներ»,մեջբերում է ցավակցական հեռագիրը Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը ընդգծել է, որ «այդ հրեշավոր չարիքի» դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միավորել ողջ քաղաքակիրթ մարդկության ուժերը, հետևողական և առանց զիջումների պայքարել ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորումների դեմ՝ ոչնչացնել ահաբեկիչներին և նրանց գաղափարական առաջնորդներին, որտեղ որ նրանք թաքնված չլինեն: Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ Ռուսաստանը իր կողմից պատրաստ է սերտ համագործակցել Ֆրանսիայի և այլ միջազգային գործընկերների հետ՝ հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններով:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը իր կարեկցանքն ու ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին :
Այս նյութը դիտել են - 1563 անգամ