«Բարձրաշխարհիկ» էպիտետով բնորոշվող հայ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք, երբ հավաքվում են այս կամ այն առիթի դեպքում, անխուսափելիորեն քննարկում են միմյանց արտաքինը, պահվածքը, ամուսիինների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ բամբասում են հրավիրված, բայց բացակա պաշտոնյաների կանանցից: Նման հավաքույթի մասնակցած տիկիններից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, թե մի հավաքում տիկնանց քննարկման օբյեկտը եղել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, էպոտաժային Ռուզաննա Խաչատրյանը:
Կանայք ասել են, թե տիկին Ռուզանը կարծես կապկում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ անգամ մազերի ձեւով ու գույնով, հասարակական ակտիվությամբ: Բացի այդ, ըստ նրանց, Խաչատրյանը «բարեգութ Մայր թերեզա է խաղում»՝ այցելելով ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին, նրանց մխիթարելով ու լուսանկարվելով: Սա, ըստ նրանց, արվում է ամուսնու փիառն անելու շրջանակներում: «Բա ժպտա~լը, նույնիսկ ժպիտի ժամանակ բերանի բացվածքը փորձում է նմանեցնել Ռիտա Սարգսյանին»,-ասել են կանայք:
Նրանցից մեկի դիտարկմանը՝ չլինի՞ թե Սեյրան Օհանյանն ուզում է նախագահ դառնալ, դրա համար էլ Ռուզանը սկսել է իրեն առաջին տիկին երեւակայել, կանացից մեկը ձեռքով ցույց է տվել ծոծորակն ու ասել. «Այ սա~ կտեսնի, նախագահի կին լինելը չի տեսնի»:
Նկատենք, որ Ռուզաննա Խաչատրյանն անուսնու ծննդյան տոնի առթիվ վերջերս ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական գրառում էր զետեղել, որում ասված էր. « Հաղթե՛լ. այլ ճանապարհ չկա ու չի եղել երբե՛ք:- ՇԱՌԼ ԴԸ ԳՈԼ: Ծնունդդ շնորհավո՛ր, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ»:
Հավանաբար սա տիկնոջ պատասխանն է այն խոսակցություններին, ըստ որոնց՝ իշխանությունների մոտակա օրակարգում դրված է Պնախարարի պաշտոնանկության հարցը:
Այս նյութը դիտել են - 1947 անգամ