Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է: Ապստամբ զինվորականները սկսել են հանձնվել, մասնավորապես Ստամբուլում: Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Թուրքիայի նախագահի նստավայրը շրջապատած տանկերին: Զոհերի թիվը անցնում է 60-ից:
Հեղաշրջման մասնակիցներն, իրենց հերթին, հայտարարել են, որ մտադիր են շարունակել պայքարը եւ վճռական են այդ հարցում: Նրանք դիմակայելու են բոլոր նրանց, ովքեր աջակցում են գործող իշխանությանը:
Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել 5 գեներալի եւ 29 գնդապետների: Հայտնվում է, որ ապստամբների տրամադրության տակ են մի քանի ռազմական ուղղաթիռներ, սակայն կառավարությունը պատրաստ է խփել դրանք:
Այս նյութը դիտել են - 1433 անգամ