«Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով օրերս ձերբակալված հայ գործարար Արման Մայիլյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, հայաստանցի է՝ ծնունդով Աշտարակից։ Երիտասարդ գործարարը, ըստ լուրերի, շատ սերտ կապերի մեջ Է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի։ Ավելին՝ Արտաշատի քաղաքապետ, վարչապետի որդի Արգամ Աբրահամյանն Արման Մայիլյանի երեխայի կնքահայրն Է։
Քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Արգամն ու Արմանը հաճախակի հանդիպումներ են ունենում Հայաստանում և Իսպանիայում։
Երեկ «Հայկական ժամանակ» թերթը գրել Էր, որ Արման Մայիլյանն օգնում Է հայաստանյան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու հարցում և արդեն իսկ հասցրել Է բազմաթիվ չինովնիկների համար տներ ու բնակարաններ ձեռք բերել։ Մայիլյանի ֆեյսբուքյան Էջի պատին նրա լուսանկարում ընդգծված երևում Է ՀՀԿ-ի կրծքանշանը, ինչից կարելի Է ենթադրել, որ գործարարը նաև ՀՀԿ անդամ Է։
Մենք փորձեցինք պարզել՝ Մայիլյանն իրո՞ք Արգամ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ Է։ Արտաշատի քաղաքապետարանի ընդունարանում մեր հարցը լսելուն պես ասացին, թե «անձնական հարց Է, պետք Է անձամբ ճշտել քաղաքապետից»։ Իսկ քիչ անց փոխանցեցին քաղաքապետի պատասխանը. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։
Ինչ վերաբերում Է Մայիլյանի ֆոտոյում երևացող ՀՀԿ կրծքանշանին, ապա ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն այսպես պատասխանեց. «Դա մինիմում ֆոտոմոնտաժ Է։ Մենք այդպիսի անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի կուսակցության անդամ չունենք»։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ Է հենց ՀՀԿ-ի և ոչ թե այլ կուսակցության կրծքանշանը ֆոտոմոնտաժ արվել Մայիլյանի կրծքին, Թադևոսյանն արձագանքեց. «Հարցրեք նրանց, ովքեր նման լուրեր գրել են, տարածել են կամ այդպիսի հետևություններ արել են»։
Իսկ իրեն հայտնի՞ Է իշխող վերնախավի հետ Մայիլյանի կապերի մասին։ «Հայտնի չէ, և չեմ էլ ցանկանում այս պահին այդ հարցին անդրադառնալ»»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 1187 անգամ