Լուիզա Գումրոյանը նոր «Ոսկե Ձկնիկ» ունի...
2016-07-15 23:59:00

Վերջին ժամանակներում անընդհատ շրջանառվում էր հայցվոր Տիգրան Ուրիխանյանի եւ պատասխանող Լուիզա Գումրոյանի անունները:
Ինչպես գիտենք ,Տիգրան Ուրիխանյանը փորձում էր պատասխանատվության ենթարկել Լուիզա Գումրոյանին պատկանող երկու կայքերին ,որոնք զրպարտիչ գրարում էին տեղադրել իրենց կայքերում քաղաքական գործչի մասին:
Լուիզա Գումրոյանը,առանց վարանելու հանդես եկավ հայտարարությամբ եւ հրաժարվեց կայքերի տնօրենը լինելու փաստից ու ողջ պատասխանատվությունը գցեց մոսկվայաբնակ գործարար Անդրանիկ Նիկողոսյանի վրա` պատճառաբանելով,որ վերջինս է խնդրել իր համար գնել դոմեններ եւ կայքերն իրեն են պատկանում:
Դե,բնական է Անդրանիկ Նիկողոսյանը,հայ տղամարդուն հարիր կերպով իր վրա վերցրեց պատասխանատվությունը եւ հաստատեց վերջինիս խոսքերը:
Սակայն,ըստ հավաստի աղբյուրների,իրականությունն այլ է.կայքերը պատկանել են ու եղել են հենց Լուիզա Գումրոյանի պատասխանատվության տակ եւ ավելին "Gazeta.am" կայքի բացումը եղել է վերջինիս ծննդյան տարեդարձի օրն` ի պատիվ առիթի:Եվ շատ զարմանալի է ,թե որտեղից այդ երիտասարդ աղջկան շքեղ բնակարան,մեքենա ու ֆինանսական լայն ռեսուրսներ:
Կարծում եմ,պարզ է ,թե ում հովանու տակ է տարիներ շարունակ ապրել Լուիզա Գումրոյան,իսկ հիմա նոր «հովանավոր» գտնելով արդեն հրաժարվում է ժամանակին իրեն ծայրահեղ աղքատությունից դուրս բերած մարդու հովանավորությունից եւ այրում բոլոր կամուրջները նրա հետ:

 Թամար Մելքոնյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 2959 անգամ