Ամփոփվել են Երևանի և ԼՂՀ քաղաքների ու շրջանների միջև համագործակցության արդյունքները...
2016-07-16 00:58:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում կազմակերպված հանդիպում-քննարկման ընթացքում ԼՂՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է Երևանի և ԼՂՀ քաղաքների ու շրջանների միջև համագործակցությանը.

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյան. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Մարգարյան, որ Երևանի քաղաքապետ դառնալուց ի վեր հատուկ ուշադրության կենտրոնում եք պահում Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը: Հենց Ձեր նախաձեռնությունն էր նաև ԼՂՀ շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցության հաստատումը, ինչն ակտիվորեն զարգանում է:

Երևանի և Ստեփանակերտի համագործակցության մասով էլ բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Եվ համոզված եմ, որ ոչինչ չի կարող խանգարել մեր հարաբերությունների բնականոն զարգացմանը»:

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ

 

Այս նյութը դիտել են - 2069 անգամ