Երեւանում ապստամբություն է սկսվել. Ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը...2016-07-16 22:12:00
ՀՀ մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել: Այս մասին տեղեկացնում են հիմնադիր խորհրդարանի անդամները եւ հորդորում են ժողովրդին դուրս գալ փողոց և տեր կանգնել հայրենիքին:
Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեց ՀԽ-ի Գյումրու կառույցի համակարգող Արամ Հակոբյանը գործընթացը սկսել են առավոտ ժամը հինգից: Ազատամարտիկների միավրումը կարողացել է գրավել Էրեբունու ոստիկանության գումարտակը եւ պատանդներ է վերցրել ոստիկաններին:
«Ժողովուրդն արդեն ոտքի է կանգնում: Շենգավիթի հատվածում շատ մարդիկ են հավաքվել: Հետևեք նրանց օրինակին, դուրս եկեք փողոց, հաղթանակը մոտենում է, ազատությունը մոտենում »,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԽ-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
ՀԽ անդամները զգուշացրել են նաեւ ոստիկաններին, որ իրենք չեն բանակցում: Եւ առայժմ պահանջում են Ժիրայր Սէֆիլյանին: « Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է: Հիմա պետք է բանակցի, որ Ժիրայր Սէֆիլյանին նույնպես բերեն մեզ մոտ, որպեսզի սկսենք բանակցությունները: Բանակցութունները մեր կողմից իրավասու է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը»,-գրում է Ավետիսյանը:
Պահանջը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը:
galatv.am
Այս նյութը դիտել են - 4497 անգամ