Արդեն ավելի քան 24 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, զինված խմբի անդամները մեկ օրից ավելի պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։ Հուլիսի 18-ի գիշերը որեւէ դեպք չի գրանցվել։ Գիշերը հայտնի է դարձել, որ զինված անձինք ազատ են արձակել եւս մեկ պատանդի։ Մեր տեղեկություններով, այս պահին նրանց մոտ են գտնվում վեց ոստիկաններ, այդ թվում՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ Վիրավորում է ստացել նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը:
Այս նյութը դիտել են - 1249 անգամ