Պատանդ վերցված ոստիկանը բուժօգնության կարիք ունի. Վալերի Օսիպյան
2016-07-18 10:57:00

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ պատանդի կարգավիճակում այնտեղ են պահվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Տեսանյութում Փաշինյանը զրուցում է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակում գործած խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ: Վալերի Օսիպյանը ԱԺ պատգամավորին հայտնում է, որ պատանդ վերցված ոստիկանը բուժօգնության կարիք ունի, սակայն զինված խումբը թույլ չի տալիս նրան հոսպիտալացնել: Նրա արյան ճնշումը շատ բարձր է: Փաշինյանը կոչ է անում զինված խմբի անդամներին թույլ տալ, որ բժիշկները մոտենան` օգնություն ցուցաբերելու նպատակով:

Այս նյութը դիտել են - 7927 անգամ