Ավելի լավ է խոստովանել սեփական վախերը չապստամբելու մասին, քան հազար ու մի ծակ թեորեմների հղում անել` սեփական հիպոտենտությունը քողարկելու մասին:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ USArmenianews.com կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ում Ազատության հրապարակից բերման են ենթարկել և շուրջ 14 ժամ պահել ներքին զորքերի վարչությունում: «Ես արդեն խոստովանեցի իմ անզորությունը:
Այսօր ոստիկանության ներքին զորքերի կայանում երբ պառկած պարբերաբար գոռում էի «սերժիկ մարդասպան, սերժիկ սրիկա», մի եզ եկավ, ոտքը (կոշիկով) դրեց դեմքիս, բերանիս ու սեղմեց: Մի կերպ գլուխս թեքելով նորից սկսեցի գոռալ:
Արդեն ոտքի հարվածներ իջան գլխիս, որից գլուխս հարվածում էի սալահատակին: Այդպես, և էդ եզը գնաց, մի քանի րոպեից ինքնագոհ վերադարձավ սենյակ և ինքնագոհ ասաց ՝ հը՞, ոնց որ դաստիարակվեց», -ասել է Գասպարին և հավելել, որ հարվածողը քաղաքացիական հագուստով էր:
Այս նյութը դիտել են - 3867 անգամ