Միլիարդատեր Դոնալդ Թրամփի քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթը CNN-ի եթերում հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի ավտոմեքենաների շարասյունը վթարի է ենթարկվել, հաղորդում է TASS-ը։
Նշվում է, որ Թրամփը ուղևորվում էր Նյու-Յորքի օդանավակայան, որտեղից պետք է մեկներ Քլիվլենդ։ Հենց Քլիվլենդում է ընթանում Հանրապետական կուսակցության հավաքը։
«Ինձ հաղորդել են, որ ոչ-ոք չի տուժել»,- ասել է Մանաֆորթը։
Դրա հետ մեկտեղ դեպքի մանրամասների մասին նա չի պատմել։
Այս նյութը դիտել են - 4507 անգամ