Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ֆբ իր էջում գրում է...
Զարգացած երկրներից ԱՄՆ-ը ամենխիստ հակաահաբեկչական օրենսդրությունն ունի: ԱՄՆ որոշ նահանգներում մարդկանց ահաբեկելը, նույնիսկ հեռախոսով բռնության սպառնալիք հնչեցնելը հաճախ ավելի մեծ պատժաչափ է ենթադրում քան սպանությունը:
Ամերիկացիները երբեմն կատակով ասում են, որ եթե մեկին հեռախոսով ասել ես ՛՛քեզ կսպանեմ՛՛ ավելի լավ կլինի սպանես, որովհետև այդպես հնարավոր է ավելի քիչ կնստես սպանության համար, իսկ ահաբեկելու համար որոշ նահանգներում մահապատիժ է:
(ԱՄՆ քաղաքացի) Լոսի մեր հայրենակիցները ովքեր սոց ցանցում առանց թեմայի մեջ շատ խորանալու սիրողական մակարդակի դատողություններով գովերգում են զինված ահաբեկչական խմբի անդամներին, շատ լուրջ խնդիրներ կունենան ամերիկյան ոստիկանության և ԿՀՎ-ի հետ եթե Աստված չանի նրանց ահաբեկչասիրական տեքստերը այդ կառույցների ձեռքն ընկնի:
Սիրելի ԱՄՆ-ում ապրող հայրենակիցներ ախպոր պես, թողեք մեր յուղով տապակվենք... Տեսել եմ, որոշ հայեր ոնց են փոլիսի առաջ Լոսում կռանում ու վախվորած աչքերով նայում:
Այս նյութը դիտել են - 78444 անգամ