Ժողովուրդը այսօր անելանելի վճակում է, կանգնեք ժողովրդի կողքին...2016-07-19 02:18:00
Այսօր իշխանության ներսում ծվարածները խոսում են, «ահաբեկիչների» մասին, մոռանալով, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը զավթել է տասից ավել զոհերի ու հայ ժողովրդի վրա զենք քաշելով՝ զենքի հաշվին... Իշխանությունների հետ նաև կուսակցական լիդեր կոչվածներն են անհետացել... մնում է հայտարարություն տալ ու բերման ենթարկել իշխանություներին և բոլոր նրանց, ովքեր մի ժամանակ կային, ամբիոններից ճոռոմաբանում էին, դատապարտում և ընդդիմություն խաղում:
Էս ուր ե՞ք տղերք... բա ժողովրդին էս օրով մենակ կթողնեն...
Վաղը նույն ժողովրդից ձայներ եք մուրալու, թե մեզ ընտրեք, մենք կգանք ու կփրկենք ձեզ ու լալահառաճ տեքստեր արտասանողները ժողովրդին հիշելու համար, ձայներ փախցնելու համար, բակերում հավաքներ կկազմակերպեն...
Ժողովուրդը այսօր անելանելի վճակում է, կանգնեք ժողովրդի կողքին, բերման ենթարկեք իշխանություններին ու պահանջեք նրանց հրաժարականներն ու մաքրեք Հայաստանը բոլոր ծախվածներից, ու եթե ձեր մեջ էլ կան ծախվածներ ու թալանչիներ ինչքակամ հեռացեք քաղաքական դաշտից, նամուս ունեցեք, որովհետև ժողովուրդը ձեզ ձեր տեղը ցույց է տալու: Թե դուք էլ ապացուցեցիք, որ դուք էն լղոզված տղեքից եք, որ ով ոսկոր է դեմ տալիս, ոսկորը բերաններն առած համն եք համտեսում՝ լմլմորում...
Այսօր մղձավանջի մեջ է հայտնվել հայն ու մնացել մենակ իր ցավի ու պահանջի հետ... պահանջը մեկն է, մաքրել երկրից այն ավազակներին, ովքեր իշխանության մեջ են ու տարիներով իշխանություն զավթած օլիգարխները, ովքեր ծախեցին ու անարգեցին երկիրն ու ժողովրդին, պատասխան պետք է տան վերջապես... Քանի դեռ դուք ձեր սիրելի իշխանությունների հետ փախփախ անեք, ժողովուրդը ավելի է ձեզնից հեռանալու... սթափվելու և իր գործողությունների մեջ ավելի հաշիվ չի տալու ձեզ ու ձեր նմաններին...
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1004 անգամ