Չեխիան պահանջել է ստուգումներ անցկացնել թուրքական բանակում
2016-07-19 03:13:00

ՆԱՏՕ-ն պետք է ստուգի իրավիճակը թուրքական բանակում` այնտեղ տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ Պավել Բելոբրեդեկը` հիշեցնելով, որ թուրքական բանակը դաշինքում հանդիսանում է մեծությամբ երկրորդը: Ինչպես հաղորդում է Ceske noviny ցանցային լրատվական հարթակը, չեխ պաշտոնյան մասնավորապես նշել է, որ թուրքական բանակի հետագա արդյունավետության ստուգման համար Անակարան պետք է բացատրություն տա Բրյուսելին, քանի որ այնտեղից եկող ինֆորմացիան անհանգստացնող է: Բելոբրեդեկը կոչ է արել թուրքական հարցով զբաղվել նաեւ ԵՄ-ին, որը բազմաթիվ պայմանագրերով կապված է այդ երկրի հետ:

Այս նյութը դիտել են - 7160 անգամ