Սա հետևանք է 26 տարիների իրականացվող քաղաքականության...2016-07-19 09:38:00
Հարգելի եվ ոչ հարգելի քաղաքական գործիչներ, իշխանամետ եվ իբր ընդդիմադիր քաղաքական ուժեր, Մամուլի ակումբներ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ եվ լայք մուրացող լրատվական կայքեր:
Սկսած հուլիսի 17ից բոլորդ սկսել եք դատապարտել տեռորիզմը, ահաբեկելը, մարդ սպանելը, վախեցնելը, դրանք հակաօրինական եվ հակասահմանադրական որակելը, եվ այլն եվ այլն եվ այլն; Բայց ոչ մեկդ չմատնանշեցիք, որ այս երեվույթը ինչ որ տեղի ունեցավ, դա ոչ թե իրականում պայքարի ձև էր այլ հետեվանք այն 26 տարիների իրականացվող քաղաքականության, որ մեր «հարգելի» իշխանավորները մեր ժողովրդի նկատմամբ:
Մի գուցե իրոք Սասնա ծռերի տղաները չափն անցան, բայց էլ ինչ անեն, քանի որ քաղաքակիրթ ու օրինական պայքար մղելու համար իշխանավորները որոնք 26 տարի սպանում, թալանում, գողանում կեղծում են թանկացնում հանրային ծառայությունները, դատական համակարգը ամբողջությամբ իրենց է ծառայում, ամբողջությամբ անգամ կաշառված են գրեթե փաստաբանների պալատի անդամները:
Այսինքն սպառված է օրինական ու սահմանադրական եղանակով պայքարելու բոլոր միջոցները:
Հիմա ինձ կհարցնեք թե որն է ելքը:
Միակ ելքը ու բոլոր այս խնդիրների հանգուցալուծումը կարող է լինել միայն ու միայն հանրապետական խունտայի ու անձամբ հենց նախագահի հրաժարականը ու ըստ գործող սահմանադրության, նոր նախագահական ընտրություններ անցկացնելը: Սա իմ մասնավոր կարծիքն է: Պարզապես այս հանրապետական մոնստրները պիտի հասկանան , որ այս իրենց քայլերով իրենց էլ ավելի են վնասելու, ու եթե դա չանեն, վաղը կամ մյուս օրը ավելի հզոր տեռակտեր կկատարվեն երկրում:
Աշոտ Ժամկոչյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 7546 անգամ