Փակուղի
--------------
Ահավոր է լարված սպասումը, լավ բան չի խոստանում։
Առավոտից մի քանի ստատուս եմ գրել ու ջնջել։ էլի հայացքս ուղղել եմ երկինք՝ Աստծուն, որը բարի է, թող այն կատարվի, բայց բարի բան չեմ տեսնում։
Պավլիկ ջան, եղբայր ջան, հարազատ ջան, չէ, չեմ ուզում , որ գլխիցդ մի մազ պակասի, առավել ևս որդուցդ ու մյուսներից։ Հաստակող իմ ապարանցի եղբայր, որոշել ու գնում ես մինչև վերջ, էն մեծ պապուդ նման, որ թվանքն առած, Բաշ Ապարանի կռվում թուրքի դեմն ելավ։ Ու դու դարձար նրա արժանի ժառանգը։
Բայց հիմա՞։
Չեմ համարձակվում հանդիմանել քեզ, անկասկած ինքդ գիտեիր՝ ուր ես գնում, ինչի ես գնում ու գնացիր։ Իսկ քո հակառակ դիրքում պետությունն է կանգնած՝ բնականաբար, իր օրենքներով։ Խիստ են օրենքները, և սա այն դեպքն է, որ կաշխատի օրենքը։
Թող ամեն ինչ ավարտվի, գոնե, չարյաց փոքրագույնով։
Տեր Աստված, ոստիկանն էլ մոր զավակ է, հիմա նրա մայրն էլ է անքուն, բաց աչքով գիշերը լուսացնում։